Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:12 29-10-2025

Արագածոտնի թեմը, լինելով օկուպացիոն ռեժիմի կողմից առավել թիրախավորված, հայտարարել է միասնական ժամերգություն և աղոթք. Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.

Սիրելի՛ ընկերներ,

Սովորաբար ես հրապարակավ որևէ հանրային միջոցառման մասնակցելու կոչ չեմ անում, եթե ինքս ի վիճակի չեմ լինում մասնակցել։ Բայց երբեմն այս «ներքին կանոնից» կատարում եմ բացառություններ։

Ահավասիկ, տեղեկացնում եմ, որ մեր Մայր եկեղեցու Արագածոտնի թեմը, լինելով օկուպացիոն ռեժիմի կողմից առավել թիրախավորված թեմերից մեկը, վաղը՝ ամսի 30-ին, ժամը 18:00-ին, հայտարարել է միասնական ժամերգություն և միասնական աղոթք թեմի Առաջնորդանիստ՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում։

Հիշեցնեմ, որ Արագածոտնի թեմից ներկայում ապօրինի բանտարկված են թեմակալ առաջնորդ Մկրտիչ Սրբազանը և դիվանապետ Տեր Գարեգինը։

Ցավոք ինքս վաղը չեմ կարողանալու այցելել Օշական, որովհետև ժամը 16:00-ից մասնակցելու եմ «18 արդարների» գործով հերթական դատական նիստին։

Եկե՛ք Արագածոտնի թեմի մեր սիրելի Արժանապատիվ հայրերին մեր սատարումը հայտնենք ոչ միայն առցանց, այլև իրապես։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա