Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 18:00 29-10-2025

Նման բան չի կարող լինել․ արտադրողը երբեք չի գնա էժանացման․ հարցում

Տաշիր ընկերությունների փոխնախագահ, «Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է որ հոսանքի գինը իջեցնելու իրենց առաջարկը մերժվել է։

«Հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը), մենք՝ ՀԷՑ-ի անունից, դիմել ենք ՀԾԿՀ նախագահին՝ հոսանքի գինը իջեցնելու առաջարկով՝ 3,6 միլիարդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։
Հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։
Կարո՞ղ եք ենթադրել, թե ինչու է ՔՊ-ի կողմից նշանակված պաշտոնյան մերժել»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Սամվել Կարապետյանը ժամանակին դիմել է հոսանքի էժանացման համար, բայց կառավարությունը մերժել է»։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ դժվարացան պատասխանել։
«Ոչ մի բանի էլ չի հավատում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի վստահում կառավարությանը։
«Սխալ են արել, Սամվել Կարապետյանի նման, եթե Հայաստանում 5 մարդ լինի, շատ լավ կապրենք։ Դե հիմիկվա կառավարությանը ես չեմ հավատում, լրիվ խաբեբաներ են, թալանչիներ են»,- նշեց նա։

«Տենց բան չի կարող լինել։ Արտադրողը երբեք չի գնա էժանացման, նրանք ավելի շատ կգնան թանկացման »,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա