Ներքին 1 տարի առաջ - 17:25 29-10-2025

Չի բացառվում, որ այս իշխանությունն ընտրություններից առաջ նվազեցնի հոսանքի գինը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին, ՀԷՑ-ի անունից դիմել են ՀԾԿՀ նախագահին՝ հոսանքի գինն իջեցնելու առաջարկով, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ 3,6 միլիարդ դրամի չափով։ Հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։

«Կարո՞ղ եք ենթադրել, թե ինչու է ՔՊ-ի կողմից նշանակված պաշտոնյան մերժել»,- հարցադրում է արել Նարեկ Կարապետյանը։

Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը Oragir․News-ի հետ զրույցում ասաց, որ ժամանակին ՀԾԿՀ-ն մերժել էր նաև ՀԷՑ-ի՝ ներդրումներն ավելացնելու առաջարկը։

«Բայց թե ինչ դրական հաշվեկշռի մասին է խոսքը, դրանից տեղյակ չեմ, ներսի խոհանոցը չգիտեմ»,- ասաց Մանվելյանը՝ նշելով, որ գնային քաղաքականության մասին երեկ է իմացել՝ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումից։

Oragir․News-ի դիտարկմանը՝ հնարավո՞ր է 2026-ի ընտրություններին ընդառաջ հոսանքի գնիջեցում, այնուամենայնիվ, տեղի ունենա, հետո նորից բարձրացնեն, փորձագետն այդ վարկածը չբացառեց։

«Ես չեմ կարող բացառել դա։ Ամեն ինչ անում են․ ընտրություններից առաջ զինծառայության ժամկետը կես տարով նվազեցրին, որն աննախադեպ էր։ Իհարկե, կար այդ ծրագիրը, բայց դա երկար պրոցես էր։ Պետք էր նախ օրենսդրորեն կարգավորվեր, բայց արագ-արագ ընդունեցին, ինչը տարօրինակ է»,- ասաց մեր զրուցակիցը։

Մանվելյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը 2026-ի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է, որ ներդրվելու է համընդհանուր հետվճարի համակարգ, որի արդյունքում քաղաքացիներն անկանխիկ առևտրի դեպքում 2 տոկոս հետվճար են ստանալու, ինչը նախընտրական ձայներ շահելուն ուղղված քայլ է։

«Այս պահին, եթե օբյետիվորեն դիտարկենք՝ էլեկտրաէներգիայի գնի նվազեցումը սրանց վարած քաղաքականության պայմաններում, շատ ծանր կնստի մեր բյուջեի վրա։ Այսինքն՝ եթե նվազեցնում են, և բնակչությունը քիչ է վճարում, ուրեմն դա բյուջեից պետք է փակվի։ Իրականում սա խաբկանք է։ Մի կողմից՝ իրենք մեզնից չեն վերցնում, բայց մյուս կողմից՝ խոսակցություններ կան, որ որոշ չափով հարկերն են ավելացնելու, և այդ հարկերը հետ են տանելու բյուջե»,- նշեց Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետը։

Հավելենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արձագանքել է Նարեկ Կարապետյանի հայտարարությանը։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը