Ներքին 1 տարի առաջ - 14:59 29-10-2025

Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է ՔՊ–ի բարեգործական միջոցառման մասին նյութերը

Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է Վաղարշապատում ընտրությունների նախաշեմին բարեգործություն կատարելու փաստի ուսումնասիրման վերաբերյալ նյութերը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։

Նշենք, որ հոկտեմբերի 21-ին՝ ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության փուլից մեկ օր առաջ Վաղարշապատ համայնքի Դողս գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի էր ունեցել բարեգործական միջոցառում։ Էջմիածնում ՔՊ-ի առերևույթ խախտումների առթիվ «Իրազեկ» քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դիմել էր դատախազություն։ ՀԿ-ն իր դիմումում նշել էր, որ միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ:

Նվերները փոխանցողների թվում նաև ՔՊ կուսակցության ավագանու անդամի թեկնածու է եղել (հարթակում կանգնելու միջոցով)։ Նշվածը առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով արգելված արարք, այն է` ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև արդյունքների ամփոփումը թեկնածուի, կուսակցության անդամի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա