Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 12:15 29-10-2025

Անձի բնակարանում ինտիմ հարաբերություն է նկարահանվել, էս այլանդակությունը ե՞րբ է վերացվելու. Արծվիկ Մինասյան

«Ես, ինչպես ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարծում եմ որ անձնական տվյալները պետք է պաշտպանված լինեն։ Դրանց ձեռք բերումը և տարածումը իհարկե դատապարտելի է և ապօրինի է։ Կարծում եմ, որ մեր կառավարությունում չկա այդպիսի մարդ, ով այդպես չի մտածում»,- այսօր ԱԺ-ում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի՝ Արշակ Սրբազանի վերաբերյալ գաղտնի նկարահանված տեսանյութերի հարցին։

Մինասյանը նշեց, որ ինքը կոնկրետ օրինակով է տալիս հարցը և որպես կառավարության անդամ խնդրում է հստակ գնահատական տալ․

Ֆինանսների նախարարն էլ ասաց. «Դա կհակասեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, որ ես ասեի, որ, օրինակ, ողջունում եմ, որ ինչ-որ մեկի անձնական տվյալները ինչ-որ մեկը գողանում է և հրապարակում է։ Բնականաբար ցանկացած դեպք, այդ թվում ձեր նշած դեպքը, որին իհարկե ես մանրամասն ծանոթ չեմ, իհարկե դատապարտելի է»։