Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
Կուսակցությունից հայտնում են, որ հաստատվել է 2026 թ. ընտրություններում Կուսակցության նախընտրական շտաբի կազմը։
Որոշվել են Կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար հայտերի ներկայացման կարգը և ժամկետները։
Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։