Ներքին 1 տարի առաջ - 21:14 28-10-2025

Երևանում ոստիկանները վնասազերծել են «Տուճոյի Սամոյին». վերջինը կասկածվում է մարդու առևանգման փորձի մեջ․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, մարդու առևանգման փորձի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի մոտ առևանգման փորձ է տեղի ունեցել։

Դեպքի վայր են մեկնել Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և նշված պողոտայի 135 ա շենքի մոտ Շենգավիթի ոստիկանները նկատել են 2 հոգու և քաղաքացուն առևանգելու փորձի կասկածանքով տեղում բռնել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել կասկածյալին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 48-ամյա Սամվել Ս.-ն է, ով Շենգավիթում հայտնի է որպես «Տուճոյի Սամո», իսկ քաղաքացին, որին նա փորձել է ստիպողաբար նստեցնել ավտոմեքենան ու տանել, Երևանի բնակիչ 41-ամյա Ռոման Ն.-ն է։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին՝ հետագա քրեական վարույթի հարցը քննարկելու համար։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց միջև եղել է գումարային հարցի շուրջ ծագած խոսակցություն։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա