Ներքին 1 տարի առաջ - 15:43 28-10-2025

Ի՞նչ է նախատեսում Կանոնագիրք Հայոցը կարգալույծ արված քահանայի գործողությունների համար

Կարգալույծի՝ որպես քահանայի որևէ գործողություն վավեր չէ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

«Նա իրավունք չունի գտնվելու դասում, ատյանում, ավանդատներում, առավել ևս բարձրանալ եկեղեցու խորան, դիպչել եկեղեցու սպասքին` Սկիհին, Մասնատուփին, Սուրբ Հաղորդությանը, Սուրբ Ավետարանին, Սուրբ Սեղանին, մեռոնամանին և այսպես շարունակ: Հայոց Կանոնագրքում ներառված է Անտիոքի ժողովի 5-րդ կանոնը, որում ասվում է. «Եթե որևէ քահանա կամ սարկավագ արհամարհեց իր եպիսկոպոսի հրամանը, երբ եպիսկոպոսը նրան մերժեց և հեռացրեց եկեղեցուց, և այդ երեցն ու սարկավագը առանձին ժողովվեցին ու Սուրբ Սեղան հաստատեցին, չլսեցին եպիսկոպոսի կոչը, անարգեցին նրան ու չկամեցան նրա երկիցս և ավելի անգամ արտասանած բարի խոսքերին ականջալուր լինել, այդպիսիներին պետք է ամբողջությամբ մերժել և այլևս մխիթարության խոսք չասել, քանզի այլևս չեն կարող կրկին նույն պատիվն ընդունել։ Իսկ եթե համառեն ու խռովություններ հարուցեն, եկեղեցու վրա արտաքին իշխանությամբ կամ այլ ուժի օգնությամբ ամբոխ բերեն, այդպիսիներին, իբրև խռովարարների, պետք է հնազանդեցնել ու սանձերը քաշե»»։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա