Ներքին Միտք 11 ամիս առաջ - 11:43 28-10-2025

Հովհաննավանքում տեղի ունեցածը մարդկանց հավաք էր, որոնց միավորում էր ատելությունը. Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

«Հովհաննավանքում տեղի ունեցածը զուտ կեղծ պատարագ չէր կամ հանրահավաք, դա մարդկանց հավաք էր, որոնց մի բան էր միավորում՝ ատելությունը, մի մասը ատում էր Արցախը, մի մասը՝ նախկին իշխանություններին, մի մասը՝ Կաթողիկոսին, մի մասը՝ հայկական պետությունը ու արժանապատիվ հային, ամեն մեկն ուներ ատելության իր թիրախը, դա ակներև էր իրենց ագրեսիվ, տգեղ վարքից, լրագրողների վրա հարձակվելու սպառնալիքներից, դա ակնհայտ էր իրենց անհանդուրժողականությունից։

Այն, ինչ կատարվում է, ինձ, ինչպես և ցանկացած արժանապատիվ հայի, ՀՀ քաղաքացու անսահման ցավ է պատճառում, նաև անպատկերացնելիորեն բարկացնում է, այնքան, որ դա իմ վրա ֆիզիկապես ու հոգեպես իրապես ազդում է, անկեղծ ասում եմ։

Ես երկար եմ մտածել՝ ինչ կարելի է հակադրել այդ ատելությանը։ Ըստ իս՝ դրան ատելությամբ պատասխանելը անիմաստ է, ավելին՝ անարդյունավետ ու քայքայիչ։ Մեկը՝ ես ատելություն զգալ չեմ ուզում, դրանով առաջնորդվել՝ առավել ևս։ Ուստի ատելությունը հաղթելու համար պետք է դնել «հանունի» գաղափար, հանուն Հայաստանի, հանուն արժանապատիվ հայ լինելու, հանուն ազգայինի, հանուն իրական ու պաշտպանված խաղաղության, հանուն իրար հանդեպ հանդուրժողականության։ Դա բնավ չի նշանակում, որ ես ատելություն սերմանողների ու նրանց գերագույն գլխավոր քարոզիչի հանդեպ չունեմ վերաբերմունք, ես դա բազմիցս արտահայտել եմ։ Բայց ես նաև հասկանում եմ, որ ինքը ցանկանում է, որ իր ցանած ատելությունը խորը արմատներ ձգի հողի մեջ, բազմապատկվի, տարածվի ու քայքայի մեր հանրությունն ու պետությունը։ Իսկ ես ուզում եմ անարձագանք թողնել իր ատելությունը, անգամ մի կաթիլ չեմ ուզում դրան ավելացնել, երբեք չեմ արել, թեև մեկ-մեկ շատ բարկացած խոսք ուղղել եմ։

Ես առհասարակ ուզում եմ տեսնել ու մշտապես առաջ շարժվել «հանունի» համար՝ չմոռանալով իհարկե, որ ամեն մեկը պետք է պատասխան տա հայոց պետականության դեմ գործելու ու մեր երկրին ու ժողովրդին այսքան վնաս հասցնելու համար։ Այդուհանդերձ, չարին ու վատին հաղթելու համար պետք է գնալ դեպի լուսավորն ու գեղեցիկը, որքան էլ ռոմանտիկ դա չի հնչում․ ես առնվազն այլ ձևով հաջողել չեմ պատկերացնում»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում