Ներքին 1 տարի առաջ - 09:59 28-10-2025

«Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ԵԽ պատգամավոր Նաչո Սանչես Ամորի հետ

Երեւանում կայանալիք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով մեր երկիր ժամանած Ժողովրդավարության աջակցության եւ ընտրությունների համակարգման խմբում Հայաստանի հարցերով առաջատար անդամ, Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորի հետ հոկտեմբերի 27-ին հանդիպել են «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ խմբակցության անդամներ Արթուր Խաչատրյանն ու Աննա Գրիգորյանը, այս մասին տեղեկանում են ՀՀ ազգային ժողովից։

Ողջունելով հյուրին՝ Սեյրան Օհանյանը կարեւորել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ համագործակցությունը: Խմբակցության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Նաչո Սանչես Ամորին՝ ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանն անձամբ աջակցելու համար:

Սեյրան Օհանյանի խոսքով ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները եւ խոսքի ազատությունն այն արժեքներն են, որոնք հնարավորություն են տալիս երկրներին զարգանալու ու ինտեգրվելու եվրոպական համայնքին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ներկայացրել են իրենց դիտարկումները հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակի եւ ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ, բարձրաձայնել Ադրբեջանում պահվող անձանց, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա