Ներքին Միտք 8 ամիս առաջ - 00:29 28-10-2025

Գերագույն սրբապիղծը ոստիկաններին հրահանգել է բերման ենթարկել Տեր Փառենին՝ «միջոցառման» անշեղ ընթացքն ապահովելու համար

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.

Խնդրում եմ՝ անցնել մեկնաբանության մեջ դրված լինքով և լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։

Տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը՝ Հովհաննավանքի իրենց կուսակցական «միջոցառման» անշեղ ընթացքն ապահովելու համար։ «Հարկադրաբար ներկայացնելու» ակնհայտ ապօրինի որոշմամբ ոստիկաններին հրահանգել են բերման ենթարկել Տեր Փառենին՝ կարծելով, թե ուղևորվում է Հովհաննավանք։

Ոստիկանները «ձեռ են քաշել» Տեր Փառենից միայն այն բանից հետո, երբ համոզվել են, որ Տեր Փառենը Սբ.Պատարագ մատուցելու է մեկնում ոչ թե օկուպացված Հովհաննավանք, այլ Սաղմոսավանք։

Ոստիկանությունը կամաց-կամաց վերածում են աղանդավորական-կուսակցական շահերը սպասարկող զինված խմբավորման, հետո էլ զարմանում եք հանցավորության, հատկապես՝ սպանությունների ու թմրամիջոցների շրջանառության կտրուկ աճից։

Խոսքեր պարզապես չկան։ Խնդրում եմ պարտադիր լսել ձայնագրությունը
ՀԳ. Հիանում եմ մեր Մայր Եկեղեցու արժանապատիվ Տեր Հայրերի տոկունությամբ, հանդարտությամբ, իմաստնությամբ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից