Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:17 19-08-2022

Քրեական մարմիններն ամեն ինչ անում են Սոնա Մնացականյանին վարույթի ընթացքն անհարկի ձգձգելու համար․ Րաֆֆի Ասլանյան

Շարունակում է առկա մնալ հիմնավոր կասկածն առ այն, որ ՀՀ քրեական հետապնդման մարմիններն ամեն ինչ անում են ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի ընթացքն անհարկի ձգձգելու և ժամանակ շահելով՝ մեղավոր անձանց հետագա անպատժելիությունն ապահովելու ուղղությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Շարունակում է առկա մնալ հիմնավոր կասկածն առ այն, որ ՀՀ քրեական հետապնդման մարմիններն ամեն ինչ անում են ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի ընթացքն անհարկի ձգձգելու և ժամանակ շահելով՝ մեղավոր անձանց հետագա անպատժելիությունն ապահովելու ուղղությամբ։

Մասնավորապես, այսօր հսկող դատախազի ակնհայտ անօրինական հանձնարարության հիման վրա քննիչի կողմից որոշում է կայացվել կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին, երբ չկան նույնիսկ առերևույթ հիմքեր՝ նախորդ փորձաքննությունների եզրակացությունների հիմնավորվածությունը կասկածի տակ դնելու համար։ Միջնորդություն եմ ներկայացրել վերադաս դատախազին՝ այդ հանձնարարությունը վերացնելու պահանջով՝ նկատի ունենալով, որ նախորդ փորձաքննությունների արդյունքում հստակ ու սպառիչ կերպով արձանագրվել է վարորդի մեղավորությունը, իսկ երթևեկության մյուս մասնակիցների արարքները ենթակա են համարվել իրավական գնահատման։ Մինչդեռ, հսկող դատախազը փորձում է մասնագիտական հատուկ գիտելիքներ չպահանջող, իրավունքի հարցերի պատասխանը ստանալ համապատասխան բնագավառի փորձաքննության միջոցով՝ դրանով իր լիազորությունը փաստացի «պատվիրակելով» փորձագետին։ Ավելին, առանց որևէ հիմնավորման ու պատճառաբանության նա փորձում է կրկնակի փորձաքննության առարկա դարձնել նաև վարորդի գործողությունները, որոնք առաջնային և լրացուցիչ փորձաքննություններով հստակ գնահատվել են։ Ընդ որում, ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի իրավակարգավորումն ըստ էության հսկող դատախազին արգելում է որոշակի հանգամանքներ պարզելու կապակցությամբ նմանաբովանդակ՝ կոնկրետ տեսակի ապացուցողական գործողության կատարման անհրաժեշտության վկայակոչմամբ հանձնարարություն տալ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ