Սպորտ 10 ամիս առաջ - 21:14 27-10-2025

Չեմպիոններ ու մեդալակիրներ Կարատեի Եվրոպայի առաջնությունից

Սերբիայում կայացած ավանդական կարատեի Եվրոպայի 36-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Նարեկ Իսկանդարյանը, Հովհաննես Հակոբյանն ու Արթուր Ոսկանյանը թիմային կատա մրցաձևում արժանացել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին։

Ի դեպ, աշխարհի կրկնակի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Կարիերայում առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին մեծասահակների պայքարում արժանացավ Էրիկ Հովսեփյանը։

Երիտասարդ կարատեիստը հավասարը չուներ Ֆուկու-Գո մրցաձևում։ Արման Կարախանյանն ու Նարեկ Մովսիսյանը նվաճեցին Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը։ Արման Կարախանյանը արծաթե մեդալակիր դարձավ էն-բու-կումիտե մրցաձևում, բացի այդ ջիու Կումիտեում նվաճեց բրոնզե մեդալ։

Նարեկ Մովսեսյանը երկրորդ տեղը գրավեց կոգո-կումիտե մրցաձևում։ 18-20 տարեկանների պայքարում Մարատ Հարությունյանը նվաճեց ոսկե մեդալ Կոգո-կումիտե ձևում, իսկ Ֆուկուգոյում ու Էնբուում զբաղեցրեց երկրորդ տեղը։ Արթուր Խաչատրյանը արծաթե մեդալներ նվաճեց կատա ու էն-բու-կումիտե մրցաձևերում։ 16-17 տարեկանների պայքարում Դավիթ Կոջամանյանը նվաճեց ոսկե մեդալ Ֆուկուգո մրցաձևում և արծաթե մեդալ կատա մրցաձևում։

Նույն տարիրքային խմբում Շահեն Առաքելյանը կոգո-կումիտե մրցաձևում նվաճեց ոսկե մեդալ։ 14-15 տարիքայինների պայքարում Եվա Պողոսյանը երկրորդ տեղը գրավեց անհատական Կատա մրցաձևում, Արթուր Թունյանն ու Զավեն Խաչատրյանը նվաճեցին մեկական ոսկե և արծաթե մեդալ։ Եվրոպայի առաջնությանը զուգահեռ անցկացվում էր նաև Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանի մանակապատանեկան հավաքականը նվաճեց 7 ոսկե, 1 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։

Ավանդական Կարատեի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր ֆեդերացիայի նախագահ, հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ։ Հայաստանի պատվիարկության կազմում կար նաև 2 միջազգային մրցավար՝ մինչև 14 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Գոռ Ավագյանն ու Ռաֆայել Հովեյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի