Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:28 27-10-2025

Նիկոլ Փաշինյանը՝ Արգիշտի Մեխակյանի քաղաքական հայր․ Արեգնազ Մանուկյան

Սեփական հոր վաստակն ուրացած Արգիշտի Մեխակյա՛ն, իրականում փուռը ձեզ տալիս է Նիկոլ Փաշինյանը՝ ստիպելով դավաճանել Մեխակ Մեխակյանի հիշատակը, ստիպելով Հայաստանի վզին թոկ համարել նրա ազատագրած Արցախը, ստիպելով կիսել այս ադրբեջանաթուրքական քաղաքականության ողջ պատասխանատվությունը ու ոչնչացնել պատվի ու արժանապատվության վերջին փշրանքները։ Այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

«Դե բա եթե այդքան ռիսկով եք, թող ձեր դավանափոխ Նիկոլը գլուխը բնից դուրս հանի, ու գա և իր ողջ թշվառությամբ ներկայանա վաղարշապատցուն։ Թե՞ լավ գիտեք, որ ՔՊ-ի ու Նիկոլի վարկանիշը շրիշակից էլ ցածր է։ Դրա համար էլ Նիկոլը պախկվել է Էրդողանի ու Ալիևի փեշերի տակ։ Դրա համար էլ ուր նստում եք, հայտարարում եք՝ թե բա ես Նիկոլի հետ ես ի՞նչ կապ ունեմ, ես միայն իմ արածների համար եմ պատասխանատու։ Չէ՛, կա՛պ ունեք, չէ՛ պատասխանատո՛ւ եք, որովհետև դո՛ւք ուրացել եք սեփական հորը և որպես ձեր քաղաքական հայր եք ընդունել Նիկոլ Փաշինյանին։

Հարգելի՛ վաղարշապատցիներ, լա՛վ իմացեք՝ ընտրելով Արգիշտի Մեխակյանին, դուք ընտրում եք սեփական հայրենիքը, հավատքը, պատմությունն ու պետականությունը, ինքնությունը դավաճանած և ուրացած Նիկոլ Փաշինյանին»,-ասել է Արեգնազ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա