Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 17:43 25-10-2025

«Ժողովրդավարության բաստիոն»-ը դարձել է գաղտնի տեսախցիկների կինոդարան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը.

Եղել եմ, կամ ու լինելու եմ Հայ Առաքելական Եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի գլխավորած առաքելական հոտի հետեւորդ։

Նախագահ Նիքսոնը 1974-ին ստիպված եղավ հեռանալ պաշտոնից Դեմոկրատական կուսակցության շտաբը գաղտնալսելու համար,հիմա իրավապաշտպան ու միջազգային կառույցներն ՀՀ իշխանություններից պահանջելու բան չունե՞ն։

«Ժողովրդավարության բաստիոն»-ը դարձել է գաղտնի տեսախցիկների կինոդարան։
Շանտաժ, ապօրինի գաղտնալսում,տեսանկարահանում՝ սրանք են «ժողովրդավարական բաստիոն»-ի սիմվոլները։

Նորմալ երկրներում անհապաղ մի քանի բան պետք է արվեր.

1.Ապօրինի գաղտնի տեսանկարահանման ու տարածման դատապարտում։
2.Մեղավորների բացահայտում ու օրենքի ողջ խստությամբ պատժում։
3.Քաղաքական հրաժարականներ։

Հիշեցման կարգով ասեմ, որ 1974-ին ԱՄՆ նախագահ Նիքսոնը ստիպված եղավ հրաժարական տալ,քանի որ պարզվեց,որ տեղյակ է եղել 1972-ի մայիս-հունիսին Վաշինգտոնի «Ուոթերգեյթ» հյուրանոցային համալիրի Դեմոկրատական կուսակցության շտաբում ապօրինի գաղտնալսումներից։

Սրա մասին խոսելու փոխարեն,«սրբերն» ու «անմեղները» սկսել են ինչ-որ «խայտառակ տեսանյութերը դատապարտելու օպերացիան» / չեմ տեսել ու մարդկանց անկողնում «պեղումներ» անելն էլ դատապարտում եմ/:

Ամենամեծ խայտառակությունն այս իշխանությունների հայրենիք հանձնելու ու Արցախից ու Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու «քաղաքականությունն» է։

Ես դատավոր չեմ ու ոչ էլ անմեղ եմ,որ դատեմ մարդկանց։
Ես ոտքից գլուխ մեղավոր անձ եմ,մեկը լինի ինձ դատի։
Բայց թող առաջինը քար նետի նա,ով մեղք չի գործել։
Մենք բոլորս էլ մեղավոր ենք ու հերիք է երկրի վրա սրբեր փնտրել։
Ու միշտ հիշենք՝ ինչպե՞ս դատենք,այնպես էլ կդատվենք։

Կամ ավելի ճիշտ՝ «ինչ դատաստանով որ դատեք, նրանով եք դատվելու» (Մատթ. Է 1):
Մեր բոլորիս միակ դատավորը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։

Եղել, կամ ու լինելու եմ Հայ Առաքելական Եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի գլխավորած առաքելական հոտի խոնարհ ներկայացուցիչ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից