Ներքին 1 տարի առաջ - 12:00 25-10-2025

Լարված իրավիճակ՝ Երևանում․ ուղևորները պնդում են, որ Երևան-Դվին երթուղու ավտոբուսը չի պահպանում ժամանակացույցը․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Սասունցի Դավիթ կայարանին հարակից տարածքում հավաքվել էին Արարատի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ, ովքեր բողոքում էին, որ իրենց գյուղեր մեկնող միակ ավտոբուսը չի շարժվում ըստ ժամանակացույցի և հատկապես երեկոյան ժամերին մի քանի ժամ ստիպված են լինում սպասել, որպեսզի աշխատանքային ծանր օրվա ավարտին մի կերպ տուն հասնեն։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ուղևորները ասում էին․ «Երեկոյան պետք է մի հատ տրանսպորտ լինի 18։40, մյուսը 19։30, սակայն 18։40-ինն արդեն երկար ժամանակ է չի լինում և մեզ պատասխանում են, որ շարժակազմ չունեն և պետք է բավարարվենք նրանով, ինչ կա։ Երեկ օրինակ նախավերջին ավտոբուսում գտնվում էր նախատեսվածից 3 անգամ շատ ուղևոր՝ 15-ի փոխարեն 45 ու ավելի և անգամ ասեղ գցելու տեղ չկար։ Երևան-Դվին ավտոբուսը 10 գյուղ է սպասարկում։ Մարդիկ գալիս են Երևան աշխատանքի, դասի ու երեկոյան ցանկանում են 5 րոպե էլ շուտ տուն հասնեն, սակայն գալիս են այստեղ ու ժամերով ստիպված սպասում։ Շատ ժամանակ ստիպված տաքսիներով ենք գնում տուն, որը իհարկե թանկ հաճույք է»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում