Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 11:32 23-10-2025

Քըրք Քըրքորյանը կարող է Լենինգրադյան փողոցում չի էլ քայլել, ինչո՞ւ եք անկապ իրեն վերագրում փողոցը

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունն առաջարկում է Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենինգրադյան փողոցն անվանափոխել բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ։

Քըրք Քըրքորյանը կարող է Լենինգրադյան փողոցում չի էլ քայլել, ինչո՞ւ եք անկապ իրեն վերագրում փողոցը․ այս մասին Երևան քաղաքի ավագանու հերթական նիստի ժամանակ ասել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Մելիքյանը՝ անդրադառնալով Երևանի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենինգրադյան փողոցը բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ անվանափոխելու առաջարկին:

Նշենք, որ ավագանին 37 կողմ, 2 դեմ և 18 ձեռնպահ ձայներով ընդունեց որոշումը։