Ներքին 11 ամիս առաջ - 18:27 22-10-2025

Խելագա՞ր եք դուք. հոգևորականը Բենթլի ունենա, 3 կնիկ, 4 սիրուհի ու ոչ մեկին հաշվետվություն չտա՞․ Փաշինյանը հունից դուրս եկավ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ևս զերծ չմնաց եկեղեցու ու հոգևորականների հասցեին ոչ կոռեկտ արտահայտություններ անելուց։

«Հոգևորականը «Բենթլի» ունենա, երեք հատ կնիկ ունենա, չորս հատ սիրուհի ունենա, ամեն երկրում մի հատ երեխա ունենա, ոսկեղեն ունենա, ինչ ասես՝ ունենա ու ոչ մեկին հաշվետվություն չտա՞, խելագա՞ր եք դուք։ Մեզ են ասում՝ Նեռ, դուք ձեզ տեսե՞լ եք հայելու մեջ»,- ԱԺ-ում հայտարարեց նա։

Փաշինյանը սկսեց հունից դուրս գալ, պնդեց, թե Վեհափառ Հայրապետի եղբայրը գործակալ է։

«Սա խելագարություն է, ո՞նց կարող է նման բան լինել, մի հատ էլ ասում են՝ խառնվում եք Կաթողիկոսի անձնական կյանքի՞ն, հեսա կսկսեն պաշտպանել եպիսկոպոսների սեռական կողմնորոշման իրավունքը»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ արեց, ասաց, թե իբր՝ «մեկը ընկնում է քահանաների հետևից ու ձեռ-մեռ գցում»։

«Կատարայալ լռություն ... լսեք, սա այլասերվածության կատարյալ աստիճան է, ու սրա մասին մենք պետք է լռե՞նք։ Մայր Աթոռում մեկը բոսյակ է, մյուսը՝ մոլագար սեռական, ու մենք ապրում ենք մեր կյանքո՞վ ու մենք եկեղեցու դեմ պայքար ենք տանու՞մ։ Բոսյա՞կն է եկեղեցին, գանձագո՞ղն է եկեղեցին։ Լսեք, ես կյանքս կդնեմ, որ ազատեմ դրանցից մեր սրբությունը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը