Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 20:25 22-10-2025

Հաշվի առնելով ՀԱԵ-ի դերը հայկական ինքնության պահպանման հարցում՝ ՀԲԸՄ-ն զսպվածության և ազգային միասնության կոչ է անում

Հայտարարություն

Մենք՝ ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը, լուրջ մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես երկու հիմնարար հաստատությունների՝ պետության և Եկեղեցու միջև սրվող իրավիճակին, որոնք, հայկական սփյուռքի հետ միասին, առանցքային դեր ունեն մեր ազգային գոյատևման գործում։

ՀԲԸՄ-ն կրկին զսպվածության և ազգային միասնության կոչ է անում: Ինչպես բազմիցս նշել ենք, պետք է հարգել ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և ժողովրդավարական գործընթացը, այնպես էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումը, քաղաքականություններն ու կանոնադրությունը՝ հաշվի առնելով, որ վերջինս ավելի քան 1700 տարի եղել է հայկական ինքնության անսասան հենասյունը:

Հիմնադրումից ի վեր ՀԲԸՄ-ն մեր ազգի պատմության վճռորոշ պահերին բարձրաձայնել է բարոյական հարցեր՝ անկախ նրանից՝ Հայաստանը եղել է անկախ պետություն, թե միջազգային սահմաններ չունեցող երկիր՝ գտնվելով Օսմանյան տիրապետության կամ խորհրդային կարգերի ներքո։

Այս վճռորոշ պահին՝ աշխարհաքաղաքական անորոշությունների պայմաններում, անհրաժեշտ է, որ մեր ազգային բոլոր հաստատությունները մնան ամուր և կարողանան իրենց դերը պատշաճ կատարել։ Մինչ մեր կառավարությունը փորձում է առաջնորդել մեր երիտասարդ ժողովրդավարությունը՝ հավասարակշռելով անվտանգության, բարեփոխումների և հասարակական ներդաշնակություն ապահովելու հետ առնչվող խնդիրները, մեր Եկեղեցին շարունակում է իր կենսական և պատմական առաքելությունը՝ պահպանելով մեր ինքնությունը, ժառանգությունն ու հավատքը։

Ցանկացած գործողություն, որը թուլացնում է Պետության կամ Եկեղեցու առաքելությունն իրականացնելու կարողությունը, այդ թվում՝ եպիսկոպոսների և քահանաների ձերբակալություններն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցված սպառնալիքները, վտանգում է նաև մեր ազգի ամրությունը թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հարթակներում։

Մեր ազգի և ժողովրդի համար հնարավորություններով ու ռիսկերով բնութագրվող այս օրհասական պահին, առավել քան երբևէ, կարևոր է, որ մեր ազգային կարևորագույն հաստատությունները հզորացվեն, այլ ոչ թե քանդվեն, որպեսզի դրանցից յուրաքանչյուրը կարողանա իր դերը կատարել մեր ազգի առաջընթացի գործում։

ՀԲԸՄ-ն մշտապես ոգեշնչվում է իր հիմնադիրների կարգախոսով՝ «Միությունը զորություն է»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի