Ես այդ մարդուն մոտիկից տեսել եմ մաքսիմում 3 անգամ:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին՝ եթե ճանաչել է Փաշինյանին, ինչո՞ւ 2018 թվականին իշխանությունը տվեց նրան:
«Մի անգամ 1993-ի վերջ, 1994-ի սկիզբ, մի անգամ 1998-ին, երբ դատարանում ենք հանդիպել, մի անգամ էլ 2018 թվականին, և դրանից հետո ոչ միջնորդավորված խոսել եմ, ոչ էլ հեռախոսազրույց եմ ունեցել նրա հետ, ի՞նչ է նշանակում ճանաչել եմ նրան»,- նշել է Սարգսյանը: