Ներքին Միտք 8 ամիս առաջ - 18:30 21-10-2025

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը սկսել են քարուքանդ անել ԿԳՄՍՆ-ի և ՀՑԹԻ-ի ցուցումների հիման վրա. Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ

Այսօր Հայաստանի ճարտարապետների պալատը 172 անդամ–ճարտարապետների անունից հայտարարություն է տարածել, որտեղ խորը մասնագիտական մտահոգությունն են հայտնել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ընթացիկ վերականգնման աշխատանքների հետ, որոնք իրականացվում են սխալ ճարտարապետա-ինժեներական նախագծային լուծումներով, արդյունքում խաթարելով հուշարձանի ինժեներա-կառուցվածքային կայունությունը և կորում հեղինակային կերպարն ու արտահայտչականությունը։

Ճարտարապետները կոչ են արել նաև անհապաղ դադարեցնել իրականացվող աշխատանքները, ստեղծել նոր մասնագիտական խումբ՝ ներգրավելով ինժեներական, ճարտարապետական, սեյսմակայուն շինարարության և վերակառուցման ոլորտների փորձառու մասնագետների։

Այսօր հերթական հերթապահ այցով Ծիծեռնակաբերդում էր նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ի դեպ, օրեր առաջ պարզվեց, որ հիմնանորոգման անվան տակ հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ ունեցող Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հիշողության տաճարի մույթերի 1966-1967 թթ. տեղադրված բնօրինակ սալաքարերի ոչնչացումը, դրանց վերածումը խճազանգվածի և արդյունքում հուշարձանին անվերակագնելի վնաս հասցնելու վայրագ գործողությունները տեղի են ունեցել առանց համապատասխան ստորագրված պայմանագրի, ասել կուզի` օրենքի կոպիտ խախտումներով:

Այսինքն, Հայոց ցեղապանության հուշահամալիրը սկսել են քարուքանդ անել պատվիրատու կողմերի` ԿԳՄՍ նախարարության ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի բանավոր ցուցումների հիման վրա:

Այս տեղեկությունը բազմաթիվ ճարտարապետների ու հանրության ներկայացուցիչների ներկայությամբ հաղորդեց և հաստատեց «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը:

Միայն այս դրվագով պետք է հարուցվի քրեական գործ և կալանվեն առնվազն երեք անձ` ԿԳՄՍ նախարարը (այս փաստը թաքցնելու, հանրությանը ապակողմնորոշելու և արձանագրված հանցագործության մեջ մեղադրող անձանց դեմ դատական հայցեր ներկայացնելու համար),

ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանը (պատվիրատու կազմակերպություն, հանցագործության փաստը կոծկելու համար) և Էդիտա Գզոյանը (որպես պատվիրատու կազմակերպության ներկայացուցիչ, հանցագործության փաստը կոծկելու, հանրությանը տարբեր եղանակներով ապակողմնորոշելու համար):

Գոնե այս դրվագով ՀՀ դատաիրավական համակարգը հնարավորություն ունի ապացուցելու, որ այն գոյություն ունի և կարողանում է կողմնորոշվել ու գործել` անտեսելով կառավարության կողմից գործադրվող ճնշումներն ու ցուցումները:

Մեծ թերահավատությամբ, այնուամենայնիվ սա ներկայացնում եմ որպես հաղորդում տեղի ունեցած հանցագործության մասին:

Կրկնում եմ, խոսքը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և հանրապետական նշանակության հուշարձանի դեմ տեղի ունեցած վանդալիզմի մասին է: Այս փաստի կապակցությամբ լռություն պահպանող ու փաստացի հանցագործության հետքերն իրենց լռությամբ կոծկող ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամները կարող են դիտվել որպես հանցակիցներ:

Լռող հանցակիցների թվում են հետևյալ անձինք`
Արայիկ Հարությունյան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
Զարեհ Սինանյան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Վլադիմիր Վարդանյան Ազգային ժողովի պատգամավոր
Հարություն Մարության ՀՑԹԻ նախկին տնօրեն
Եղիշե Կիրակոսյան Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս
Հովհաննես Հովհաննիսյան ԵՊՀ ռեկտոր
Հրանուշ Խառատյան ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող

Ինչպես տեսնում եք, Հոգաբարձուների խորհրդի կազմում հայտնված երկու անդամները` Վլադիմիր Վարդանյանն ու Եղիշե Կիրակոսյանը, մանագիտությամբ իրավաբաններ են և հրաշալի հասկանում են, որ տեղի ունեցած հանցագործության համար ՀՀ գործող օրենքներով սահմանվում է 5 տարվա ազատազրկում:

Միայն թե պետք է խիզախություն ունենան ու խոսեն համահայկական նշանակության հուշահամալիրի դեմ գործադրված ու անհերքելի փաստերով ապացուցելի վանդալիզմի ու դրա հետևանքների մասին:

Այստեղ, ինչպես ասում են, գաղտնալսումների կարիք չկա...

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը

Ձեզ գուցե հետաքրքրի