Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:30 21-10-2025

Ժամկետը կրճատելով` բանակը թուլացնում են․ Նիկոլը դիվիդենտներ ա հավաքում. հարցում

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբույքան եթերում հայտնել է, որ հունվարի 1-ից սկսած՝ արդեն ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1,5 տարի։

«Պաշտպանության նախարարը խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում օրենսդրական նախաձեռնություն էր դրել շրջանառության մեջ, որով առաջարկում էր Հայաստանում ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։ Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումն ուժի մեջ մտնի 2026թ. ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում՝ խորհրդարանական գործընկերների հետ, և որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի, այսինքն՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Այսինքն, 2026 թ. հունվարի 1-ից, ձմեռային զորակոչից, Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի մեկուկես տարի»,- ասել է Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Հունվարի 1-ից բանակում ծառայելու ժամկետը 2-ից կրճատվում է 1․5 տարի։ Ձեր կարծիքով՝ այս որոշումը կապ ունի՞ սպասվող ընտրությունների հետ»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը դրական պատասխան տվեց, որոշներն էլ բացառեցին, որ դա կապ ունի սպասվող ընտրությունների հետ։

«Անպայման, որովհետև յուրաքանչյուր ընտրությունից առաջ ինչ-որ բան ներկայացնում են դրական երևույթ»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ միանշանակ կապ ունի: «Միանշանակ,դիտմամբ,բա էլ ինչի հետ պիտի կապ ունենա: Ինչի ենք կրճատում բանակը, ինչի ենք կրճատում ծառայության ժամկետը, թուլանում ենք, թուլացնում ենք: Իմ կարծիքով սա դիվիդենտներ հավաքելու տարբերակներից մեկն ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` այսկերպ փորձում են ընտրություններում հաղթել: «1,5 տարին զինվորի համար քիչ ա: Ես ծառայել եմ 4 տարի: Սրանք էլ վապշե անխելք բաներ շատ են անում,դրանք նենց են ուզում անեն,որ ընտրություններում հաղթեն, բայց Աստված չանի»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում.

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»