Ներքին Միտք 3 տարի առաջ - 00:35 22-07-2023

Սուտ խոսելով՝ Չարենցավանի ՔՊ խմբակցությանը չի հաջողվի քաղաքական դիվիդենտներ շահել

Չարենցավան համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Անահիտ Խեչոյանը գրում է․

«Առաջին փաստաթուղթը Չարենցավան համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Ա.Գալստյանի դիմումն է` ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանին։ Այս դիմում-կլյաուզայում դիմումատուն պնդում է, որ «Ապրելու երկիր» խմբակցության անդամի դիմումի հիման վրա կասեցվել են Չարենցավան համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամի լիազորությունները ...»։



Վերոհիշյալ դիմումի մեջ տեղ գտած սուտը հերքելու նպատակով օրերս հարցում եմ ուղարկել ՀՀ Կոտայքի մարզպետարան` փաստաթուղթ 2։ Հարցմանս մեջ խնդրել եմ պարզաբանել` արդյոք «Ապրելու երկիր» խմբակցության անդամներ Անահիտ Խեչոյանի և Դավիթ Պապոյանի կողմից երբևէ նման պահանջ պարունակող դիմում է ներկայացվել։

Ծանոթանալով մարզպետարանից ստացված պատասխանին` փաստաթուղթ 3 4` կարող ենք տեղեկանալ, որ «Չարենցավան համայնքի ավագանու անդամ Աննա Բալյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Ապրելու երկիր» խմբակցության անդամներ Անահիտ Խեչոյանից և Դավիթ Պապոյանից որևէ ԴԻՄՈՒՄ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ»։




Սույն հարցը հրապարակայնացնում, փաստաթղթերը բնակիչների ուշադրությանն եմ ներկայացնում մեկ նպատակով` ասելու, որ հերյուրանքով, զրպարտությամբ ու սուտ խոսելով Չարենցավանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը և խմբակցության ղեկավար Ա. Գալստյանին չի հաջողվի քաղաքական դիվիդենտներ շահել և մոլորեցնել մեր համաքաղաքացիներին։
Մենք դա թույլ չենք տալու»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա