Գյումրիի ավագանու արտահերթ նիստում քննարկվել են «Գյումրու տոնը» միջոցառման նախապատրաստական աշխատանքները։
Նշենք, որ «Մեր ձևով» ժողովրդական շարժումը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ միասին կկազմակերպի Գյումրի քաղաքի տոնը:
ՔՊ-ականները շատ բացասական են արձագանքել այս առաջարկին։
Ավագանու սեպտեմբերի 16-ի նիստում որոշվեց, որ պիտի չտոնեն «Գյումրու օրը»։ Հետո Գյումրիի քաղաքպետը նիստի ավարտից հետո փոխեց որոշումը։ Վարդան Ղուկասյանը սոցցանցի գրառումով տեղեկացրեց, որ ամեն տարվա նման անցկացվելու է քաղաքի օրը։
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի առաջարկից ՔՊ-ականները նեղվել էին, հայտնեցին իրենց մտահոգությունները, բայց այնուամենայնիվ Գյումրիի քաղաքապետի որոշմամբ ընդունվել է «Տաշիր» ընկերության այսպես ասած նվերը Գյումրուն։
Ղուկասյանը վստահեցնում է, որ չկան դիվիդենտներ, քաղաքական ենթատեքստ։
«Ուզել են աջակցեն, դիվիդենտներ շահողներ չկան»։
Մանրամասները` տեսանյութում։