Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 25-08-2025

Թող ոչ միայն Սամվել Ալեքսանյանի դստերը, այլ նաև բոլորին աջակցեն, որ տնտեսությունը զարգանա․ հարցում

Կառավարության նիստում որոշվեց մաքսատուրքից ազատել «Ռոսե Գարդեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ՍՊԸ)։ Այս ընկերությունը, որպես ներդրում, պատրաստվում է տեխնոլոգիական սարքավորումներ ներմուծել Հայաստան։ Հատկանշական է, որ Կառավարության կողմից 57 մլն դրամի արտոնություն ստացած կազմակերպությունը նոր է ստեղծվել՝ այս տարվա հունիսի 4-ին։ Ըստ Պետական ռեգիստրում ներկայացված տվյալների՝ ընկերության համասեփականատեր են Լուսինե Սամվելի Ալեքսանյանը և Արմեն Արթուրի Աղաբաբյանը։ Ընդ որում, Արմեն Աղաբաբյանը ընկերության վկայականի քաղվածքում գրանցված է որպես գործադիր մարմնի ղեկավար՝ 0․0007 տոկոս և 5000 դրամ բաժնեմասով։ Վերջինը Լուսինե Ալեքսանյանի ամուսինն է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Փաշինյանի կառավարությունը Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը 57 մլն դրամի արտոնություն տվել»։

Հարցվածների մեծ մասը դժվարացավ պատասխանել, որոշներն էլ ասացին, որ դա իրենց չի հետաքրքրում։ «Իզուր տեղը մի խոսա ազիզ ջան, որովհետև էդ բոլորը ստից բաներ են»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ այդպես կզարգանա մեր տնտեսությունը։ «Ինքն առհասարակ աշխատող անձնավորություն ա, իր կազմակերպությունը, երևի զարգացնելու համար։ Տա Աստված բոլոր կազմակերպություններին տա, զարգանա մեր թեթև արդյունաբերությունը, տնտեսությունը »,- նշեց նա։

«Դժվարանում եմ ասել, չի հետաքրքրում»,- պատասխանեց մեկ այլ հաարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում