Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 11:44 20-10-2025

Տղե՛ք, թքեք ֆորմի վրա, դուրս եկեք. Վարդան Ղուկասյանի աջակիցը` ոստիկաններին

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ է Գյումրու համայնքապետարանում․ հատուկջոկատայինները գործողություններ են իրականացնում։ Ձերբակալվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը շարունակում է մնալ համայնքապետարանի շենքում։

Համայնքապետարանի մոտ հավաքվել են Ղուկասյանի աջակիցները։ Նրանցից մեկը ոստիկաններին դիմեց.
«Տղե՜ք, թքեք ֆորմի վրա, դուրս եկեք»։