Ներքին 9 ամիս առաջ - 17:45 18-10-2025

Սևանա լճում հայտնաբերվել են ապօրինի խեցգետնաորսիչներ և ձկնորսական ցանցեր

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության «Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճում՝ Հայրավանքին հարող տարածքում, հայտնաբերել են 224 հատ ապօրինի խեցգետնաորսիչ և 42 հատ ձկնորսական ցանց․ այս մասին հայտնել է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը։

Դեպքի փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, իսկ 64 հատ խեցգետին բաց է թողնվել լիճ։

ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N865-Ն որոշմամբ սահմանված են Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները և կազմակերպման պայմանները։ Ըստ այդ որոշման՝ 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետնի արդյունագործական որս չի թույլատրվում, իսկ սիգի որսն իրականացվում է լճի ամբողջ տարածքում՝ ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից