«Ի՞նչ է նշանակում «Գյումրի 2» չի լինելու։ Նախ՝ դատապարտում եմ նման հայտարարությունները։ Գյումրիում բնակչությունն իր ձայնը տվեց նրան, ում վստահում է, և դրա արդյունքում ձևավորվեց նոր իշխանություն։ Էնպես չի, որ մեզ բոլորիս դա դուր պիտի գա, կամ դուր չգա։ Ամեն դեպքում, եղավ ժողովրդավար պրոցես»,-ԿԸՀ արտահերթ նիստից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե իշխանություններն ասում են, որ թույլ չեն տալու Վաղարշապատում «Գյումրի 2» լինի, ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
«Եթե ասում են՝ «Գյումրի 2» թույլ չենք տալու, այսինքն՝ ի՞նչ են ուզում ասեն՝ փորձելու են կանխե՞ն ժողովրդավար ընտրությամբ նոր իշխանության ձևավորումը։ Սա, կարծում եմ հակաօրինական, գրագիտության սահմաններից դուրս արված հայտարարություն է, որը խստորեն պետք է դատապարտել»,- ասաց Սոս Հակոբյանը՝ հավելելով, որ «Հայրենիք» կուսակցությունը պետք է անի իրենից կախված ամեն բան՝ ընտրատեղամասերում ՔՊ-ին իշխանազրկելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։