Ներքին 1 տարի առաջ - 11:37 17-10-2025

Մարուքյանը դատի է տվել Կառավարությանը․ պահանջում է չեղարկել Արարատի պատկերը հեռացնելու որոշումը

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2025 թվականի հոկտեմբերի 16-ին դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1299-Ն որոշման 1-ին մասի 4-րդ կետը, որով որոշվել է Արարատ լեռան պատկերը հեռացնել ՀՀ պետական սահմանը հատելու կնիքի վրայից՝ սկսած 2025 թվականի նոյեմբերի 1-ից։

Դիմումի հիմքում դրված են մի շարք սահմանադրական և իրավական դրույթներ, որոնց համաձայն՝ վիճարկվող որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրության 21-րդ, 23-րդ և 56-րդ հոդվածներին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքի 2-րդ հոդվածին։ Իմ համոզմամբ՝ Արարատ լեռը ոչ միայն ՀՀ պետական խորհրդանիշ է, այլև հայ ժողովրդի ազգային և էթնիկ ինքնության հիմնարար տարր, որի հեռացումը պետական խորհրդանշային օգտագործումից հանդիսանում է այդ ինքնության դեմ ուղղված քայլ։

Կառավարության այս որոշումը խախտում է իմ՝ որպես ՀՀ քաղաքացու, ինքնության պահպանման և արժանապատվության իրավունքները, որոնք երաշխավորված են Սահմանադրությամբ։ Այն նաև հակասում է պետության խորհրդանիշների նկատմամբ հասարակական փոխհամաձայնությամբ ձևավորված արժեքային համակարգին։

Վարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից տրված հիմնավորումները՝ կապված Արարատ լեռան պատկերը հանելու որոշման հետ, լեգիտիմացնում են Սահմանադրությանը հակասող մոտեցումները և խաթարում են պետական խորհրդանիշերի նկատմամբ հասարակական վստահությունը։

Դատարանին խնդրել եմ կասեցնել վիճարկվող որոշման գործողությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը, նշելով, որ դրա կիրառումը կբերի անդառնալի հետևանքների ոչ միայն իմ, այլև հանրության համար» ,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում

Ձեզ գուցե հետաքրքրի