Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:09 16-10-2025

Փաշինյանի «մանկական խանդավառությունը» ընդգծում է նրա ստորադաս դիրքը. հոգեբան

Հոկտեմբերի 13-ին Շարմ Էլ Շեյխում տեղի է ունեցել խաղաղության գագաթնաժողով, որը հրավիրվել էր Գազայի հատվածում հրադադարի հաստատման և այնտեղ պահվող իսրայելցի բոլոր պատանդներին ազատ արձակելու կապակցությամբ։

Լրատվականների աչքից չի վրիպել այն դրվագը, որ Նիկոլ Փաշինյանը փորձում էր ինչ-որ բան ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն դա այդպես էլ չհաջողվեց։ Լրատվամիջոցները ֆիքսել են հենց այն պահը, երբ Փաշինյանը մոտենում է բեմում ելույթ ունեցող Թրամփին՝ փորձելով նրա ուշադրությունը գրավել։ Փաշինյանը դիմում է նրան՝ «պարոն նախագահ», ինչին Թրամփը, շնորհակալական խոսքի ընթացքում կարճ ընդհատելով ելույթը, պատասխանում է՝ «մոտ եկեք», ապա շարունակում է իր խոսքը։ Երբ Թրամփը ավարտում է ելույթը, Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, թե ով է ինքը՝ «Հայաստանի վարչապետն եմ», ապա շնորհակալություն է հայտնում Վաշինգտոնի խաղաղության գործընթացի համար։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ, ով փորձեց բացատրել Փաշինյանի վարքագծի հոգեբանական կողմը։

«Թրամփի համար նախորդ հանդիպումները, կարծես, որևէ հետաքրքրություն չեն ներկայացրել, որպեսզի գոնե հիշի՝ ով է Փաշինյանը, կամ որ նա Իրանից չէ։ Մենք անցյալում էլ ենք ունեցել հանդիպում, որտեղ Փաշինյանը բավական երկար խոսել է Նոբելյան մրցանակի մասին՝ կարծես ակնարկելով, որ Թրամփը կարող էր այն ստանալ։ Բնականաբար, դա այդպես էլ տեղի չունեցավ։ Իսկ հետո Փաշինյանը փորձեց այդ հանդիպումը «թանկ վաճառել» իր հետևորդներին՝ ներկայացնելով այն որպես կարևոր քաղաքական իրադարձություն։

Այն ժամանակ նույնիսկ որոշ հեղինակավոր անձինք գրում էին, թե Փաշինյանն իբր Թրամփի Whatsapp համարը ունիէ։ Հիմա պարզվում է, որ Թրամփը Փաշինյանի դեմքն անգամ չի հիշում և ամեն հանդիպման ժամանակ նա ստիպված է իրեն նորից ներկայացնել։ Երկրորդ՝ պետք է հասկանալ, որ յուրաքանչյուրիս համար տհաճ է լինում նույն մարդուն երկրորդ անգամ հիշեցնել, թե ով ենք մենք։ Դա սովորաբար անում են այն մարդիկ, ովքեր դիմացինի համար ոչ մի նշանակություն չունեն։

Եթե հանդիպում ես ազդեցիկ մարդու հետ, ում մասին մտածում ես, բնական է, որ հիշում ես նրան։ Հոգեբանության մեջ նման երևույթ կա․ երբ ուզում են ինչ-որ մեկին նվաստացնել, ամեն անգամ ձևացնում են, թե չեն հիշում նրան, ստիպելով, որ նա ինքն իրեն հիշեցնի՝ դրանով իսկ նվազեցնելով իր արժեքը։ Դա կարող է արվել շատ կիրթ, կուլտուրական, բարեհամբույր ձևով՝ առանց բացահայտ կոպտության, բայց խորքում այն իսկապես նվաստացնող է։

Պետք է նաև հասկանալ, որ նման բարձր մակարդակի՝ պրոտոկոլային հանդիպումների ժամանակ մարդուն «չհիշել» չի լինում։ Նախապես կազմվում են մանրամասն տեղեկագրեր՝ ով է հանդիպելու, ինչպես է հագնված, սափրված է թե ոչ, և այլն։ Այսինքն՝ Թրամփը չէր կարող չիմանալ՝ ում է տեսնում։ Պարզապես նա ցանկություն չունի հիշելու։

Արդեն մի քանի անգամ եղել է, որ Թրամփը կամ խառնում է Հայաստանը այլ երկրների հետ, կամ սխալ արտահայտություններ է անում՝ ի ցույց դնելով, որ Հայաստանի Հանրապետությունը, Փաշինյանի ներկայացմամբ, նրա համար երկրորդական կամ աննշան դեր ունի։ Դա վկայում է, որ ԱՄՆ-ն՝ առնվազն Թրամփի քաղաքական գծով, շահ չի տեսնում ոչ Հայաստանում, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի մեջ։ Փաշինյանն էլ, իր հերթին, նման պահերը փորձում է ներկայացնել որպես հաջողություն․ հրապարակում է լուսանկարներ՝ ինչպես է սեղմում Թրամփի ձեռքը՝ գրելով ոգևորիչ խոսքեր։ Այդ պահվածքը հիշեցնում է հին պատմական դրվագներ, երբ որևէ մեկը հպարտանում էր միայն այն փաստով, որ տեսել է մեծ առաջնորդին։

Այդ «մանկական խանդավառությունը» միայն ընդգծում է նրա ստորադաս դիրքըԹրամփի համար նախորդ հանդիպումները, կարծես, որևէ հետաքրքրություն չեն ներկայացրել, որպեսզի գոնե հիշի՝ ով է Փաշինյանը, կամ որ նա Իրանից չէ։ Հասկանալի է, չէ՞, մենք անցյալում ենք ունեցել հանդիպում, որտեղ Փաշինյանը բավական երկար խոսել է Նոբելյան մրցանակի մասին՝ կարծես ակնարկելով, որ Թրամփը կարող էր այն ստանալ։

Բնականաբար, դա այդպես էլ տեղի չունեցավ։ Իսկ հետո Փաշինյանը փորձեց այդ հանդիպումը «թանկ վաճառել» իր հետևորդներին՝ ներկայացնելով այն որպես կարևոր քաղաքական իրադարձություն։ Այն ժամանակ նույնիսկ որոշ հեղինակավոր անձինք գրում էին, թե Փաշինյանն իբր Թրամփի «վասալն» է։ Հիմա պարզվում է, որ Թրամփը Փաշինյանի դեմքն անգամ չի հիշում և ամեն հանդիպման ժամանակ նա ստիպված է իրեն նորից ներկայացնել։ Երկրորդ՝ պետք է հասկանալ, որ յուրաքանչյուրիս համար տհաճ է լինում նույն մարդուն երկրորդ անգամ հիշեցնել, թե ով ենք մենք։

Դա սովորաբար անում են այն մարդիկ, ովքեր դիմացինի համար ոչ մի նշանակություն չունեն։ Եթե հանդիպում ես ազդեցիկ մարդու հետ, ում մասին մտածում ես, բնական է, որ հիշում ես նրան։ Լսիոլոգիայի և լեզվաբանության մեջ նման երևույթ կա․ երբ ուզում են ինչ-որ մեկին նվաստացնել, ամեն անգամ ձևացնում են, թե չեն հիշում նրան, ստիպելով, որ նա ինքն իրեն հիշեցնի՝ դրանով իսկ նվազեցնելով իր արժեքը։ Դա կարող է արվել շատ կիրթ, կուլտուրական, բարեհամբույր ձևով՝ առանց բացահայտ կոպտության, բայց խորքում այն իսկապես նվաստացնող է։

Պետք է նաև հասկանալ, որ նման բարձր մակարդակի՝ պրոտոկոլային հանդիպումների ժամանակ մարդուն «չհիշելը» պարզապես չի լինում։ Նախապես կազմվում են մանրամասն տեղեկագրեր՝ ով է հանդիպելու, ինչպես է հագնված, սափրված է թե ոչ, և այլն։ Այսինքն՝ Թրամփը չէր կարող չիմանալ՝ ում է տեսնում։ Պարզապես նա ցանկություն չունի հիշելու։

Արդեն մի քանի անգամ է տեղի ունենում, որ Թրամփը կամ խառնում է Հայաստանը այլ երկրների հետ, կամ սխալ արտահայտություններ է անում՝ ի ցույց դնելով, որ Հայաստանի Հանրապետությունը, Փաշինյանի ներկայացմամբ, նրա համար երկրորդական կամ աննշան դեր ունի։ Դա վկայում է, որ ԱՄՆ-ն՝ առնվազն Թրամփի քաղաքական գծով, շահ չի տեսնում ոչ Հայաստանում, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի մեջ։ Փաշինյանն էլ, իր հերթին, նման պահերը փորձում է ներկայացնել որպես հաջողություն․ հրապարակում է լուսանկարներ՝ ինչպես է սեղմում Թրամփի ձեռքը՝ գրելով ոգևորիչ խոսքեր։

Այդ պահվածքը հիշեցնում է հին պատմական դրվագներ, երբ որևէ մեկը հպարտանում էր միայն այն փաստով, որ տեսել է մեծ առաջնորդին։ Այդ «մանկական խանդավառությունը» միայն ընդգծում է նրա ստորադաս դիրքը՝ թե քաղաքական, թե հոգեբանական իմաստով։ Իսկ եթե ինչ-որ մեկը դեռ ակնկալիք ունի Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ այս իշխանության օրոք, ապա պետք է անկեղծորեն ասեմ՝ նման սպասումները տեղին չեն։ Հատկապես այն դեպքում, երբ որոշ գործիչներ, օրինակ՝ Արամ Զավենի Սարգսյանը, ըստ երևույթին, ունեն ոչ այնքան ռացիոնալ պատկերացումներ արտաքին քաղաքական գործընթացների մասին։

Այս փուլում պետք է հստակ հասկանալ՝ ԱՄՆ-ից որևէ լուրջ սպասում, հատկապես այս ղեկավարի օրոք, պարզապես չկա և չի կարող լինել՝ թե քաղաքական, թե հոգեբանական իմաստով։ Իսկ եթե ինչ-որ մեկը դեռ ակնկալիք ունի Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ այս իշխանության օրոք, ապա պետք է անկեղծորեն ասեմ՝ նման սպասումները տեղին չեն։

Հատկապես այն դեպքում, երբ որոշ գործիչներ, օրինակ՝ Արամ Զավենի Սարգսյանը, ըստ երևույթին, ունեն ոչ այնքան ռացիոնալ պատկերացումներ արտաքին քաղաքական գործընթացների մասին։ Այս փուլում պետք է հստակ հասկանալ՝ ԱՄՆ-ից որևէ լուրջ սպասում, հատկապես այս ղեկավարի օրոք, պարզապես չկա և չի կարող լինել»,- նշում է հոգեբանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ձեզ գուցե հետաքրքրի