Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 19:21 16-10-2025

Հերթական պատահարին սպասելիս․ Երևանի խաղահրապարակներում էլ կարուսելներն անմխիթար վիճակում են

Մայրաքաղաքի բակային խաղահրապարակներում տեղադրված խաղասարքերն այնքան էլ բարվոք վիճակում չեն։ Դա նույնիսկ անզեն աչքով է տեսանելի։ Հանրապետության մարզային բնակավայրերում, անշուշտ, խնդիրն ավելի տարածված է։

Շատ բակերում կարելի է հանդիպել կիսաքանդ, կոտրված, կյանքի համար վտանգավոր «կարուսելների», որոնցից օգտվում են հարյուրավոր երեխաներ։ Հետաքրքիր է, թե ինչ հաճախականությամբ են այդ խաղասարքերը փորձաքննության ենթարկվում, քանի-քանի հազար մահաբեր կարուսելներ կան ամբողջ Հայաստանով մեկ սփռված, հայտնաբերված խնդիրների դեպքում ժամանակին ապամոնտաժվո՞ւմ կամ վերանորոգվո՞ւմ են։

Առհասարակ, շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները պահպանվո՞ւմ են։ Նշենք, որ ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը, որը պարբերաբար վեր է հանում մայրաքաղաքում գոյություն ունեցող խնդիրները, հերթական տեսանյութով ներկայացնում է Նոր Նորք վարչական շրջանում գտնվող խաղահրապարակներից մեկը՝ նշելով, որ անվտանգության տեսանկյունից փոքրիկների համար այնքան էլ հուսալի չէ։ Մեկ այլ տեսանյութով էլ նա ներկայացրել է Նորք Մարաշ վարչական շրջանում շահագործվող մի ուրիշ խաղահրապարակ։

«Արդյոք Երևանի խաղահրապարակներն ավելի՞ ապահով են, և մեր երեխաներն անվտա՞նգ են այդտեղ։ Իհարկե ո՛չ, ես մինչ այս բազմիցս խոսել եմ այդ թեմայով և ցուցադրել վտանգավոր խաղասարքերը՝ տեղադրված կամ անտեսված Երևանի քաղաքապետարանի կողմից։ Այս տեսանյութի խաղահրապարակը գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում։ Արդեն մոտ մեկ տարի է, ինչ ճոճանակը ջրդված է, իսկ սղարանի այս վիճակը 2 ամսվա պատմություն ունի։ Տեսանյութն ինձ ուղարկողը պատմեց, որ օրեր առաջ մի երեխա վերևից ընկնում էր, և ինքն է կեսից բռնել։ Սա ոչ այլ ինչ է, քան թաղապետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաների հանցավոր անգործության արդյունք»,- գրել է ակտիվիստը։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ Քաղաքապետարանից Երևան քաղաքում բակային խաղասարքերի վերաբերյալ։

Oragir.News-ը հարցում կուղարկի Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով պատասխանել բակային կարուսելների անվտանգությանը վերաբերող հարցերին։

Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
20:05 Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
19:56 Բալես, կյանքը շատ արագ է հոսում, շտապիր ապրել. Արտաշես Ալեքսանյանի վերջին խոսքերը՝ Դիանա Գրիգորյանին
20:16 Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:30 Ռուսաստանից հեռացավ, հիմա նորից գնում է. քաղաքացիները՝ Փաշինյանի այցի մասին. հարցում