Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 13:59 16-10-2025

Վերահաստատում ենք՝ Հայաստանում, բացի TRIPP-ից, այլ նախագիծ չկա․ վարչապետ

«Կա 2 կողմերի հաղորդագրություն, ըստ որի՝ քննարկվել է կոմունիկացիաների հարց և TRIPP նախագիծը Հայաստանի տարածում։ Այսինքն, արձանագրվել է, որ ՀՀ-ում կա այդ նախագիծը»,-ասել է վարչապետն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի կողմից «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործմանը․ «Վերահաստատում ենք պաշտոնական դիրքորոշումը, որ ՀՀ-ի տարածքում, բացի «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP ուղի» նախագծերից, այլ նախագիծ չկա»։

Նա շեշտել է՝ այդ հաղորդագրությունը տարածել են 2 կողմերը. «Ընդհանրապես, գոհ եմ մեր շփումներից և խաղաղության ինստիտուցիանալացման ճանապարհին կատարվող աշխատանքներից»։