Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:45 26-02-2025

Բացի խիստ հետամնաց երկրներից՝ չկա որևէ այլ երկիր, որ նման քայլ անի․ գյուղատնտես

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի շատ վատ ինֆորմացիա է հասել ինձ, հիմա ուզում եմ հանրային ձևով ճշտել ու քանի դեռ , ըստ օդում կախված լուրերի, էդ շրջանառվող նախագիծը չի ընդունվել, հնարավորինս հակազդել ու բացատրություն պահանջել։ Լսել եմ, որ նախագիծ է շրջանառում` փակելու համար անասնաբուժական մարզային լաբորատորիաները։ Մենք բոլորս գիտենք, որ անասնապահության վիճակը տարեցտարի վատանում է, իսկ պետությունը գործուն քայլեր ձեռնարկելու փոխարեն, ըստ օդում կախված լուրերի ,մի բան էլ փորձում է ոչնչացնել ենթակառուցվածքները: Բազմաթիվ ֆերմերներ հրաժարվում են անասնապահությունից` օր-օրի շատացող հիվանդությունների պատճառով: Խոզերի անկման դեպքերը արդեն վաղուց տարածվել են բոլոր մարզերում: Տարբեր հիվանդություններ են արձանագրվում, չենք խոսում, որ արտահանմանը չխոչընդոտենք, բայց դրանից հիվանդությունը չի վերանում: Գյուղացին է մնում մենակ, որովհետև շատ հիվանդությունների պատասխան չեն տալիս, որ փոխհատուցում չտան: Ու այս պատկերի վրա, հիմա էլ որոշել են փակել բոլոր անասնաբուժական մարզային լաբորատորիները, փոխանակ զարգացնելու: Մի քանի քիչ մասնագետներն էլ կմնան անգործ, էլ չասած այլ լուրջ վտանգներ։ Էդ պրոցեսը ո՞նց եք պատկերացնում , այդքան փորձանմուշ ինչպե՞ս է կազմակերպվելու տեղափոխել Երևան ու ինչպե՞ս է վերահսկվելու։

Աշխարհում թերևս բացի խիստ հետամնաց երկրներից չկա որևէ այլ երկիր, որ նման քայլ անի, որ չունենա տարածքային լաբորատորիաներ»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին