Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:49 15-10-2025

Փաշազադեն Հայ առաքելական եկեղեցուն մեղադրեց, Փաշինյանն անցավ գործի

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Փաշազադեն Հայ առաքելական եկեղեցուն մեղադրեց,Փաշինյանն անցավ գործի

Մի քանի օր առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ, Ալաշուքյուր Փաշազադեն հայտարարեց․ որ Հայ եկեղեցին, ինչպես նաև հայկական սփյուռքը, «ապակառուցողական քարոզչության միջոցով ամեն ինչ անում են, որ խաթարեն խաղաղության գործընթացը»։

Փաշազադեն մեղադրանք հնչեցրեց, ապա Նիկոլ Փաշինյանն անցավ գործի, բերման են ենթարկվել ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդն ու 5 քահանա։ ՀԱԵ 2 թեմերի առաջնորդներր շինծու մեղադրանքներով բանտերում են, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

Սա Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ական իշխանության պայքարը չէ ընդդեմ կաթողիկոսի անձի, սա պայքար է ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու, ընդդեմ հայ ինքնության, մեր ազգային արժեքների։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք