Ներքին 9 ամիս առաջ - 13:00 15-10-2025

Ո՞ւմ հրահանգով է մահաբեր խաղահրապարակն ապամոնտաժվել. Ոստիկանությունն ու Բյուրեղավանի համայնքապետարանն իրարից տեղյակ չեն

Oragir.News-ը երեկ անդրադարձել էր Բյուրեղավանի խաղահրապարակում տեղի ուենցած ողբերգական դեպքին, որի հետևանքով 6-ամյա երեխան մահացել է։

Oragir.News-ը փորձել էր պարզաբանում ստանալ համայնքապետարանից, թե ինչու խաղահրապարակի խաղասարքերն ամրացված չեն եղել հողին։ Բնակիչների խոսքով՝ դրանք միշտ տեղաշարժվել են, ինչի մասին համայնքապետարանը ևս տեղյակ է եղել։

Բյուրեղավանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանը հաստատեց, որ փորձաքննություն չեն անցել խաղասարքերը։

«Ես չեմ կարող ասել թե ինչ են փոխանցել, ինչ են ասել․․․ խաղասարքերը շատ պարզ երկաթե խաղասարքեր են եղել, որ բոլոր համայնքներում էլ կան։ Դրանք ոչ մի փորձաքննություն չեն անցնում ու չեն անցել ոչ մի անգամ, ուղղակի ընթացքում վերանորոգվել են՝ ներկվել են և այլն»,- ասաց նա՝ շարունակելով․ «Համայնքապետարանը տեղյակ է եղել անբարեկարգ վիճակից, բնակիչների հետ կապի մեջ է, սակայն բարեկարգման աշխատանքներ նախատեսված է հաջորդ տարի, 2026 թվականի ծրագրով էնտեղ պետք է կառուցվի խաղահրապարակ։ Այս տարի երկու այլ խաղահրապարակ կառուցվում է քաղաքի այլ թաղամասերում»։

Ողբերգական դեպքից հետո մամուլում լուր տարածվեց նաև, թե Ոստիկանությունը հրահանգել է ապամոնտաժել խաղահրապարակը։

Oragir.News-ի հարցին, թե ինչով էր պայմանավորված խաղահրապարակը ապամոնտաժելու հապճեպությունը, Մերի Կարապետյանն ասաց, որ Ոստիկանությունն է նման հրահանգ տվել․ «Ոստիկանությունը հրահանգել է՝ ապամոնտաժվել է»։

Մեր ճշտող հարցին՝ այսինքն ոստիկանության ցուցումո՞վ է դա եղել, մեր զրուցակիցն ասաց, որ քրեական գործ է հարուցվել, իսկ այլ մեկնաբանություններ չի ցանկանում տալ։

Oragir.News-ը պազաբանում ստացավ նաև ՀՀ ՆԳՆ-ից։ ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նշեց, որ ոստիկանությունը չէր կարող ցուցում կամ հրահանգ տալ համայնքապետարանին։

«Դեպքից հետո Ոստիկանությունը համայնքապետարանին առաջարկել է բարեկարգել այդ տարածքը, որպեսզի հետագայում նման դեպքեր չկրկնվեն։ Իսկ իրենք սկզբից ասել են, որ ոստիկանությունն է ապամոնտաժել, հիմա էլ ասում են, որ ոստիկանության ցուցումով է ապամոնտաժվել։ Ոստիկանությունը չէր կարող ցուցում տալ համայնքապետարանին»,- ասաց Նարեկ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 6-ին Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում դժբախտ դեպք է տեղի ունեցել․ մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ է եկել 6-ամյա երեխայի գլխին։ 6 օր շարունակ բժիշկները պայքարել են փոքրիկի կյանքի համար, սակայն երեխան հիվանդանոցում մահացել է։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից