Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 9 ամիս առաջ - 22:04 14-10-2025

ԿԳՄՍՆ-ի «խերը»․ հոգեբանների ատեստավորման գրքերը թանկ են ու անորակ

Օրերս ԱԺ նախկին պատգամավոր, հոգեբան Սոֆյա Հովսեփյանը նշել էր, որ դպրոցներում հոգեբանների ատեստավորման պահանջից հետո մասնագիտությանն առնչվող և հատկապես ատեստավորման հարցերին վերաբերվող գրքերը թանկացել են։

Սոֆյա Հովսեփյանն այսօր Oragir.News-ի հետ զրույցում ներկայացրեց նաև այդ գրքերից մի քանիսը՝ նշելով, որ դրանք, մեղմ ասած, բարձր որակի չեն, սակայն դրանց գինը բարձր է, հայ հեղինակների գրքերը 5000-ից թանկ չեն եղել, և դա մաքսիմում գինն է եղել։

«Փոքր ու ոչ ծավալուն գիրք է, արժեքը՝ 7000 դրամ, կարծես քսերոքսի թուղթ լինի»։

Oragir.News-ը կապ հաստատեց այդ գրքերը տպագրած «ՎՄՎ-պրինտ» հրատարակչության և տպագրության ընկերության հետ, որտեղից հայտնեցին, որ գրքի գինը սահմանում է հեղինակը.

«Եթե գիրքը թարգմանություն է՝ վաճառքի գինը սահմանում է թարգմանիչը, եթե հեղինակային է՝ հեղինակը։ Տպագրիչը հաշվարկում է նյութածախսը, աշխատանքը, հարկերը։ Տարբեր հրատարակչություններ տարբեր մոտեցումներ ունեն։ Հեղինակն ինքն է ընտրում, որտեղ հրատարակել իր գիրքը և որտեղ տպագրել»։

Ընկերության ներկայացուցչի փոխանցմամբ՝ հոգեբանությանը վերաբերող գրքերի նախկին և ներկա գների տարբերությունների վերաբերյալ իրենք տեղեկատվություն չունեն։

Oragir.News-ը փորձեց պարզել, թե ԿԳՄՍ-ն տեղյա՞կ է ատեստավորման պահանջից հետո վերապատրաստման գրականության կտրուկ թանկացման մասին։ Սակայն ոլորտի քաղաքականությունը որոշողը մեր զանգերին չպատասխանեց։

Հիշեցնենք, որ Oragir.News-ի հետ նախորդ զրույցում Սոֆյա Հովսեփյանը կրկին անդրադարձել էր այս թեմային՝ մանրամասնելով, թե ինչ գնացուցակի և ինչ պայմանների մասին է խոսքը։ Նրա խոսքով՝ ոչ միայն ներկայացված է չափազանց մեծ գրականության ցանկ, այլև այդ գրականության զգալի մասը «անորակ ու անբովանդակ» է՝ կազմված տարբեր աղբյուրներից վերցված հատվածներից։ Բացի այդ, տպագրության որակն էլ, ըստ Հովսեփյանի, միջինից ցածր է։

Մեկ այլ զրույցում Հովսեփյանը նաև նշել էր, որ պարզել է՝ տպագրության արժեքները չեն բարձրացել, և վերջին մեկ տարում այդ ոլորտում գների փոփոխություն գրեթե չի եղել։ Նրա կարծիքով՝ նման թանկացումները հնարավոր են միայն միջամտության դեպքում․ «Սա պարզապես առիթից օգտվելու հիանալի դրվագ է»,- ասել էր նա։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը