Ներքին Միտք 9 ամիս առաջ - 19:09 13-10-2025

Հայաստանի բնակիչները Հարկադիրի «հիասքանչ» նախադեպով կարող են իրենց ուզածն անել մինչև «բռնվելը». Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը.

Գողը թալանում է բնակարանը և, մինչև ձերբակալվելը, իր ծանոթ-բարեկամների միջև բաշխում է գողոնը: Հարցաքննության ընթացքում, գողը քննիչին հայտարարում է, որ ինքը գողոնը բաշխել էր ՄԻՆՉԵՎ ձերբակալվելը, հետևաբար` գողոնը վերադարձման ենթակա չէ:

Պատկերացրեցի՞ք: «Իրական Հայաստանում» նկարագրված դրվագը միանգամայն իրատեսական է:
Ուրեմն, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը քաղաքացուց գանձում է գումարը, այնուհետև պարզում, որ սխալ է գանձել, սակայն հայտարարում է` գանձված գումարն արդեն բաշխված է, ոչինչ անել չի լինի:

Փաստորեն, Հայաստանի բնակիչները Հարկադիրի «հիասքանչ» նախադեպով կարող են իրենց ուզածն անել մինչև «բռնվելը»: Բռնվելուց հետո վերջ` «խաղը ծախված էր, սուձյան էլ` առած»: Եվ որևէ մեկը, որևէ պատասխան չի տալիս:

Մտածում եմ. կարո՞ղ է «Իրական Հայաստանը» безотчетник պետություն է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ