Ներքին 10 ամիս առաջ - 17:27 13-10-2025

Հրազդանի կիրճում կոյուղատարի վնասման պատճառով կեղտաջրերը, քարաբեկորներն ու հողաշերտը մոտ 3 կմ-անոց ճանապարհը դարձրել են անանացանելի. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանի Հրազդանի կիրճում։

Արդեն երկու ժամից ավելի է՝ կոյուղատարի վնասման պատճառով, կեղտաջրերը հսկայական քարերով դուրս են ժայթքել և մոտ 3 կմ շառավղով Հրազդանի կիրճը դարձրել են երթևեկության համար վտանգավոր։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները, քանի որ հսկայական խցանում էր ստեղծվել, անգամ մի պահ, երբ պարեկները կարգավորում էին երթևեկությունը, կեղտաջրերի ու հսկայական քարերի հերթական փլուզումը տեղի ունեցավ և ճանապարհն ամբողջությամբ փակվեց։

Այս պահին «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցը տրակտորով հեռացնում է ճանպարհին լցված քարերը, հողազանգվածը։ Բայց խնդիրը պետք է հրատապ ոչ միայն լուծվի, այլև քարաբեկորներն ու հողաշերտը հեռացնելուց հետո պետք է այդ 3 կմ-անոց ճանապարհը հատուկ նյութերով լվացվի։ Քանի որ նաև գարշահոտ վիճակ է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին