Ավելին 11 ամիս առաջ - 11:26 13-10-2025

Ուկրաինան «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում կներկայացնի Սոֆյա Ներսիսյանը

Հայուհի Սոֆյա Ներսիսյանն Ուկրաինան կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթում, որը կանցկացվի Վրաստանում։ Նա հաղթել է Ուկրաինայի ազգային նախընտրական փուլում՝ նվաճելով առաջին տեղը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է AnalitikaUA-ն։

Սոֆյան հաղթանակ է տարել «Մոտանկա» անվանումը կրող մրցութային երգով։ Հաղթողը ընտրվել է ուղիղ եթերում՝ ժյուրիի (50%) և հեռուստադիտողների (50%) քվեարկության արդյունքում, ինչպես նախորդ տարիներին։

Ներսիսյանը հավաքել է ընդհանուր 11 միավոր՝ 6 միավոր հեռուստադիտողներից և 5՝ ժյուրիից։ Այսպիսով, նա զբաղեցրել է առաջին տեղը հեռուստադիտողների քվեարկությամբ և երկրորդ՝ ժյուրիի գնահատմամբ։

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում կրթության և մշակույթի ոլորտներին: Կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանը նույնպես հատուկ ուշադրություն է դարձնում երեխաների և երիտասարդների կրթությանն ուղղված ծրագրերին:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
07:50 Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում վերանորոգվում են ռմբապաստարանները, վերակառուցում մետրոն․ euronews