Ներքին 1 տարի առաջ - 12:59 12-10-2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. ինչ տոնական միջոցառումներ են նախատեսված

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում և կշարունակվի այսօր՝ այս ժամանակացույցով.

«Հոկտեմբերի 12-ին՝ կեսօրից Երևանի տարբեր հատվածները կվերածվեն մեծ տոնական վայրերի՝ սիրված և հայտնի արտիստների մասնակցությամբ:

Կարապի լճի տարածքը հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-18։00-ն, կվերածվի մանկական գոտու, որտեղ կանցկացվի մանկական համերգ, կլինեն անիմատորներ և տարաբնույթ խաղեր, իսկ օրվա գլխավոր անակնկալը կլինի հատուկ միջոցառման համար ստեղծված զվարճալի մյուզիքլ-շոուն։

Մայրաքաղաքի 2807 – ամյակի առթիվ Սախարովի հրապարակում 12։00-18։00-ն կկազմակերպվի սպորտային գոտի, որտեղ կանցկացվեն փողոցային ֆուտբոլին, փողոցային բասկետբոլին, Ռաունդ-նեթին, սեղանի թենիսին, ֆուտբոլ դարթսին և այլ սպորտաձևերին նվիրված միջոցառումներ»:

Հիշեցնենք, որ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությունն այս տարի մեկնարկեց օդապարիկների թռիչքով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ