Ներքին 8 ամիս առաջ - 09:15 11-10-2025

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը կգործուղվի Ֆրանսիա

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հոկտեմբերի 14-ից 18-ը կգործուղվի Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաք։ Այս մասին որոշում է ստորագրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Պատվիրակության կազմում կլինեն Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը, քաղաքապետի օգնական Լենա Մելքոնյանը, արտաքին կապերի վարչության արտաքին հարաբերությունների բաժնի գլխավոր մասնագետ Նորա Հարությունյանը և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը։

Մեկնումը պայմանավորված է Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիռոլայի հրավերով։ Կքննարկվեն առողջապահության ոլորոտում համագործակցության հարցերը։

Սարգիս Մադաթյանի բացակայության ընթացքում քաղաքապետի տեղակալի պարտականությունների կատարումը կվերապահպվի Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանին:

Իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանի բացակայության ընթացքում տնօրենի պարտականությունների կատարումը կվերապահպվի բուժական գծով տնօրենի տեղակալ Սեյրան Հովհաննիսյանին:

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
09:42 Վանաձորում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ