Ներքին 1 տարի առաջ - 22:02 08-10-2025

Հունաստանի փոխվարչապետի հետ քննարկվել են երկկողմ հարաբերությունները խորացնելու գործողությունները

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Հունաստանի կառավարության փոխնախագահ (փոխվարչապետ) Կոստիս Խաձիդակիսին։

Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունները ավելի խորացնելու առաջիկա գործողությունները։ Մեծ կարևորություն տրվեց տնտեսական դիվանագիտությանն ուղղված ջանքերին։

Հույն պաշտոնյան կարևորեց ոլորտային համագործակցությունը այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են վերականգնվող էներգետիկայի, շինարարությունը և զբոսաշրջությունը։ Միաժամանակ նա նշեց, որ Հունաստանը մշտապես պատրաստակամ է ցուցաբերել Հայաստանին ցանկացած տեսակի աջակցություն Եվրոպական Միության շրջանակներում։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց մի շարք երկկողմ ուղղություններում, մասնավորապես պաշտպանության, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում առկա համագործակցության զգալի դինամիկան։

Միաժամանակ Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց այս տարի օգոստոսին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք բխում են փոխադարձ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներից։

Կոստիս Խաձիդակիսը նշեց, որ Հունաստանի դիրքորոշումը հայտնի է․ Հունաստանը ողջունել է վաշինգտոնյան համաձայնությունները և հույս ունի, որ մոտ ապագայում հնարավոր կլինի վերջնական ստորագրել համաձայնագրերը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև առաջիկայում նախատեսված երկկողմ բարձրաստիճան այցելություններին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը