Երևան +13°
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 21:37 23-04-2024

Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները

Ապրիլի 23-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղարի տեղակալ Ադամ Շտիֆտերի հետ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերություններին և փոխշահավետ համագործակցությանը։ Կարևորվեց երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը։