ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քաոս է:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արաքսյա Գրիգորյանը:
Նա նշել է, որ քաղաքացին դեռ սեպտեմբերին դիմել է նախարարություն արցախցիների համար նախատեսված զբաղվածության ծրագրից օգտվելու համար, սակայն ՄՍԾ նորեկ օգնականը մեկուկես ամիս անց պատասխանել է, որ «գումար չկա, քաղաքացիները պետք է սպասեն»։