Ուղիղ եթեր
Հնարավոր է՝ երեկ էլ են նիստ արել ու ընտրել համայնքի ղեկավար, պարզապես ոչ ոք տեղյակ չէ․ Արաքսյա Գրիգորյան
copy image url

Հնարավոր է՝ երեկ էլ են նիստ արել ու ընտրել համայնքի ղեկավար, պարզապես ոչ ոք տեղյակ չէ․ Արաքսյա Գրիգորյան

Խոսք 3 տարի առաջ - 17:41 23-12-2021

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում այսօր լարված իրավիճակ էր. «Ապրելու երկիր» կուսակցության համակիրները հավաքվել էին համայնքապետարանի առջև և պնդում էին, որ իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանն է ընտրվել համայնքի ղեկավար։ Այնտեղ նաև մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել։

«Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանք պնդում են, որ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար:

Իսկ, ահա, «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ պնդում է, որ ավագանու 11 ձայներով համայնքապետ է ընտրվել Դավիթ Մինասյանը (նրան ձայն էին տվել նաև ՔՊ-ի ավագանու անդամները)։

Oragir.news-ը զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Արցախի նախկին սոցապ նախարարի խորհրդական Արաքսյա Գրիգորյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց.

«Ոստիկանությունը ոչ մի փաստարկ ու հիմնավորում չի ներկայացնում, թե ի՞նչ հիմքով չի թույլ տալիս ընտրված համայնքի ղեկավարին ընտրվելուց հետո մուտք գործել համայնքապետարանի շենք։ Դուռը փակ էր, իսկ աշխատակազմի ղեկավարը անգործության էր մատնված, իրենց պարտականությունները պատշաճ չէին իրականացնում։ Ոչ մի փաստարկ, ու որոշում էլ չկար, որ շենքը վերցրել են իրենց վերահսկողության տակ։ Ումի՞ց են վերցրել, ժողովրդի՞ց, ժողովուրդը գնացել, 49 տոկոս ձայն է տվել, և համայնքի ղեկավար է ընտրել։ Դեկտեմբերի 5-ին տեղի են ունեցել համայնքային ընտրություններ։ Պակաս կարևոր ձայներ չեն ստացել մյուս ուժերը։ Այնուհետև օրենքի սահմաններում հայտարարավել էր համայնքի ղեկավարի ընտրության օրը, ժամը, և տեղի էր ունեցել համայնքի ղեկավարի ընտրություն։ Ամբողջ պրոցեսը տեսանկարահանված է։ Մյուս ուժերը չեն մասնակցել ընտրությանը։ Նիստին ներկա են եղել ավագանիները, բայց ընտրություն չեն կատարել, ոչ էլ թեկնածու են առաջադրել։ Այսինքն՝ գրավոր ընթացակարգով թեկնածու չեն առաջադրել՝ որպես համայնքի ղեկավար։ Թեկնածու առաջադրել էր միայն «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Մենք մեր բոլոր գործողությունները իրականացնում ենք օրենքի սահմաններում, այսինքն՝ որպես համայնքի ղեկավար՝ ընտրվել է Վոլոդյա Գրիգորյանը։ Նրան կողմ են քվեարկել տաս ավագանիները։ Օրենքը թույլ է տալիս, որ նիստին ներկա գտնվեն բոլոր ավագանիները, սակայն ներկաներից 40 տոկոսից ավելին է նրա օգտին քվեարկել։ Հետևաբար, նա կարող է ընտրվել համայնքի ղեկավար։ Նիստին հայտարարվել է, որ Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար, ինչպես նաև հայտարարվել է, որ տեղի էր ունենալու համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունը։ Նիստին հայտարարվել է հաջորդ նիստի օրը և ժամը, որից հետո նիստը համարվել է փակված։ Հնարավոր է՝ երեկ էլ են նիստ արել ու ընտրել համայնքի ղեկավար, պարզապես, ոչ ոք տեղյակ չէ։ Մենք մանրամանորեն ծանուցել ենք և՛ մարզպետարանին, և՛ Տարածքային կառավարման նախարարությանը, խմբակցություններին, որ այսօր ժամը 12-ին պետք է տեղի ունենար ընտրված համայնքապետի Վոլոդյա Գրիգորյանի երդմնակալությունը»,- եզրափակեց նա։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ