Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:11 07-10-2025

Ինչո՞ւ Անի Գևորգյանն ու Փայլակ Ֆահրադյանը չեն հրավիրվել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին

Այսօր կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, որին ոչ բոլոր լրատվականներից են հրավիրված եղել։

Ասուլիսի հրավեր չէին ստացել, մասնավորապես, «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանը և «Irakanum.am» կայքի հիմնադիր Փայլակ Ֆահրադյանը։

Այս մասին Oragir.News-ը մեկնաբանություն վերցրեց լրագրողներից՝ պարզելու, թե արդյոք նրանք տեսնում են ընդգծված վերաբերմունք իրենց նկատմամբ։

Հարցին լրագրող Անի Գևորգյանը պատասխանեց հետևյալ կերպ․ «Իմ հրավիրված չլինելը միանշանակ պայմանավորված է նախորդ ասուլիսին իմ տված հարցով և դիտարկումներով։ Եթե կհիշեք, երբ Ռոբերտ Քոչարյանը խոսել է այն մասին, որ որոշել էր 2.5 տարի չխոսել, ասուլիս չտալ, որոշել էր մենակ թողնել 600.000 վարչապետներին Նիկոլ Փաշինյանի հետ, ես ընդամենը հիշեցրել էի, որ լավ ժամանակ չէր ընտրել մենակ թողնելու։ Այդ ժամանակ Արցախն էինք ամբողջությամբ արդեն կորցրել, և մարդիկ Կառավարության դիմաց առաջնորդ էին ընտրում։ Դա էի հիշեցրել և նաև ասել՝ ինչպե՞ս է ստացվում, որ ինքը կարողացել է ժամանակին կրել Կարեն և Ստեփան Դեմիրճյաններին, բայց այդպես էլ չի կարողանում կրել Նիկոլ Փաշինյանին։ Գուցե խնդիրն այն է, որ այն ժամանակ իշխանական լծակ է ունեցել, և իր ուժը իշխանական լծակի մեջ է։ Ես այդպես եմ մտածում, որովհետև հարցից հետո նաև որոշ ֆեյքերով թիրախավորել էին ինձ, ու չգիտեմ՝ պատահականություն էր, թե ոչ, բայց այդ ֆեյքերի էջերում Ռոբերտ Քոչարյանն էր որպես հզոր ներկայացված։ Նրա ուղիղ համակիրներն ու աջակիցները անգամ հեռուստատեսությամբ էին ինձ թիրախավորում, օրինակ՝ Նարեկ Մանթաշյանը»։

Իսկ Փայլակ Ֆահրադյանը նշեց․ «Ես բացարձակ ցանկություն չունեմ մեկնաբանել Ռոբերտ Քոչարյան անձին»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին