«Իմպիչմենթի վերաբերյալ իմ մոտեցումը չի փոխվել. իմպիչմենթի հիմքերը կան, ուղղակի ձայները չկան»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշել է, որ իրենք իրենց ձայները տվել են և սպասում են. «Եթե փետրվարին շարունակեն խոսել իմփիչմենթի մասին, անլուրջ կհամարեմ, որովհետև երկու ամսից սկսվելու են ընտրական ակտիվ գործընթացներ: Ողջամիտ ժամկետը մինչև այս տարվա վերջն է»: