Ներքին 9 ամիս առաջ - 17:20 06-10-2025

Դատախազություն չեմ դիմել․ եթե Վարդան Ղուկասյանը փաստ ունի, պիտի ներկայացնի․ Սարիկ Մինասյան

«Դատախազություն ես չեմ դիմել. եթե Վարդան Ղուկասյանը փաստ ունի, պիտի ներկայացնի։ Էդ մարդը մի քանի անգամ ըսել է, որ փաստ ունի, իսկ դատախազության պարտականնությունն է զբաղվել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը։

Մինասյանն ասում է, որ տեղյակ չէ դատախազությունն ընթացք տվել է, թե ոչ Գյումրիի քաղաքապետի հայտարարությանը, որն հաղորդում էր ընտրակաշառք տալու վերաբերյալ։
«Տեղյակ չեմ ինչ ընթացքում է.հենց ընձի կանչեցին հարցաքննության, վրեքս գործ հարուցեցին կիմանանք»,-շարունակում է Սարիկ Մինասյանը։

Նշենք, որ օրերս Գյումրիի քաղաքապետ Ղուկասյանը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարել է.
«Ամբողջ Գյումրին ձեր ընտրակաշառք բաժանելու մասին է խոսում։ Ամբողջ ապարատի դեմ առանց կաշառքի ենք պայքարել»,- ասել է Ղուկասյանը։

Նշենք, որ Փաշինյանը հայտարարել էր որ Վարդան Ղուկասյանը ընտրակաշառքով է ընտրվել։
Գյումրիի քաղաքապետի հայտարարություններին արձագանքել է Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը։ Հանրային ՀԸ տված հարցազրույցի ընթացքում Մինասյանը հորդորել է Գլխավոր դատախազությանը, որպեսզի Վարդան Ղուկասյանի հայտարարություններն ընդունեն, որպես հաղորդում հանցագործության մասին և ուսումնասիրեն։

«Մեկ-երկու անգամ հայտարարություն եղել է, ես լուրջ չեմ վերաբերվել, մտածել եմ՝ քաղաքական խոսույթ է։ Առիթն օգտագործելով դիմում եմ մեր գլխավոր դատախազին՝ Վարդան Ղուկասյանի հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հայտարարություն, թող կանչեն մեզ հարցաքննեն, նաև այս անգամ պարոն Ղուկասյանը կոնկրետ թաղի անուն է տվել, ասել, որ խանութում կամ խանութներում ընտրակաշառք է բաժանել, այն էլ՝ 60․000 դրամ։ Շատ հետաքրքրիր է իմանալ՝ մեր կողմնակիցներից ո՞վ է այդքան շատ ֆինանսական միջոցների տիրապետում, բացարձակ անընդունելի է ինձ համար, ես մինչև վերջ գնալու եմ, որպեսզի քրեական գործ հարուցվի։ Թող պարզեն՝ արդյոք եղել է անգամ 60 դրամի ընտրակաշառքի դեպք, եթե չէ՝ մարդիկ իրենց հայտարարությունների համար պատասխան են տալու»,- ասել է Սարիկ Մինասյանը։
Մինասյանն ասում է, որ ինքը բացարձակ մտահոգվելու խնդիր չկա։

«Ես ո՞վ եմ, որ դատախազին ուղղորդեմ, ես ի՞նչ կապ ունեմ դատախազության հետ։ Սխալ ըմբռնում է եղել։ Նույնիսկ 8-րդ դասարանի կրթություն ունեցող մարդ էլ կհասկանա, որ ես չեմ դիմել դատախազություն։ Եթե փաստ ունի, պտի հրապարակե, կարողա՞ ես եմ հայտարարել, որ փաստեր ունիմ, թե ինչղ են ընտրակաշառք բաժանել, մարդկանց ստիպել։ Բացարձակ մտահոգվելու բան չունեմ»,-ընդգծեց Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը։

Նշենք, որ օրերս Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Oragir.News-ի հետ զրույցում արձագանքելով Սարիկ Մինասյանին, ասել է.
«Սարիկ Մինասյանի շապիկն էլ պատռվեց. շատ կսիրե ոստիկաններին ու դատախազությանը»։

Սարիկ Մինասյանն էլ ի պատասխան Ղուկասյանի մեկնաբանությանն ասում է, որ ինքը բոլորին է սիրում, այդտեղ ոչ մի հարց չկա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ