Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 11:07 06-10-2025

Անհամբեր սպասում եմ մեր արդյունավետ երկխոսության շարունակությանը․ Միրզոյանը՝ Ժան-Նոել Բարոյին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

Միրզոյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Հարգելի Ժան-Նոել Բարո, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

Անհամբեր սպասում եմ մեր արդյունավետ երկխոսության շարունակությանը և ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված մեր համատեղ աշխատանքին»,- գրել է Միրզոյանը։

Ավելի վաղ Ժան-Նոել Բարոն X-ի իր միկրոբլոգում գրառում էր արել՝ շեշտելով, որ իր համար պատիվ է շարունակել աշխատանքը՝ որպես Ֆրանսիայի դիվանագիտության ղեկավար. «Պատիվ է շարունակել հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ինձ վստահված առաքելությունը՝ որպես մեր դիվանագիտության ղեկավար՝ Սեբաստիան Լեկոռյնուի կառավարության կազմում, որին շնորհակալ եմ վստահության համար»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը