Սպորտ 7 ամիս առաջ - 13:52 05-10-2025

Արոնյանը զբաղեցրել է երրորդ տեղը․ Grand Chess Tour

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը վեց փուլից բաղկացած Grand Chess Tour խոշոր մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը։

Արոնյանն այդ արդյունքի շնորհիվ ապահովել է իր մասնակցությունը նաև մրցաշարի հաջորդ տարվա խաղարկությունում։

Grand Chess Tour-ի հաղթող է դարձել ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանան, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Մաքսիմ Վաշիե-Լագրավը։